
Այսօր գողություն է տեղի ունեցել Երեխաների պաշտպանության Վանաձորի թիվ 1 գիշերօթիկ դպրոցից: Անհայտ անձը կամ անձինք մտել են դպրոցի տարածք ու ներսից գողացել հեծանիվներ: Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները, ովքեր այս պահին նմուշառումներ ու մատնահետքեր են վերցնում:
Վնասի չափը ճշտվում է, կատարվում է քննություն: Մանրամասները՝ առաջիկայում: Նկատենք, որ ժամեր անց աշխատանքային այցով Վանաձոր կայցելի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի այցը Վանաձոր:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի