Վարորդական ո՞ր վկայականներով հայ վարորդները կարող են վարել Ռուսաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ ՃՈ-ից տեղեկացավ, որ ՀՀ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների Ռուսաստանում վարել տրանսպորտային միջոցներ ՀՀ ազգային, վարորդական վկայականներով:

Ըստ ՀՀ ՃՈ-ի` 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող ՀՀ ազգային եւ միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ, այդ թվում՝ ԵՏՄ անդամ բոլոր երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում:

ArmLur.am-ին ՃՈ-ից փոխանցեցին նաեւ, որ որեւէ երկրի տարածքում անմիջականորեն տրանսպորտային միջոց վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման դեպքում (օրինակ՝ տաքսու կամ երթուղային ավտոբուսի վարորդ կամ առաքիչ աշխատելը) վարորդական վկայականի կիրառության հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Ռուսաստանում հուլիսի 1-ից երթեւեկության կանոնների փոփոխության արդյունքում ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ: Նրանք Ռուսաստանում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանան Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով:




Լրահոս