
Հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած «Շանթ» ՀԸ օպերատոր Դավիթ Աթոյանն այսօր կտեղափոխվի Երևան: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեցին Ստեփանակերտի հոսպիտալից՝ նշելով, որ այս պահին դեռևս նրան դուրս չեն գրել հոսպիտալից:
Հիշեցնենք, որ նախօրեին արբեջանական զինուժը կրակ էր բացել «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում էր ստացել Դավիթ Աթոյանը: Երեկ նրան վիրահատել են Ստեփանակերտի հոսպիտալում, իսկ այսօր էլ կտեղափոխվի Երևան: