ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հավատարմագրվեց 4 տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը:

ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Էդուարդ Հակոբյանը նիստի ընթացքում ամփոփ ներկայացրեց փորձաքննության արդյունքները և բուհի կազմած փորձագետների մատնշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը:

Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, այնուհետև տեղի ունեցավ դռնփակ քվեարկություն:
ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 19-րդ բուհն է Հայաստանում:




Լրահոս