ԵԱՏՄ-ում ստեղծում է վտանգավոր ապրանքների իրազեկման համակարգ Հայաստանի առաջարկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստեղծվելու է  մարդու առողջության համար վտանգավոր ապրանքների մասին ծանուցման համակարգ: Ընդ որում, նման առաջարկ արվել է Հայաստանի կողմից իսկ հեղինակն էլ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է:

Ռուսական «Իզվեստիա»-ն հայտնում է, որ ըստ առաջարկի, երկրում վտանգավոր ապրանք հայտնաբերելիս այն պետք է ոչ միայն հետ կանչել խանութներից, այլև վտանգների մասին իրազեկել հարևան երկրներին:

Համաձայնագրի շրջանակում քննարկվում են նաև «չնախատեսված անհապաղ ստուգումների իրականացում այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին ու առողջությանը, կենդանիներին ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգներին:

Համակարգի օպերատոր լինելու են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում գործող մարմինները: Աղբյուրը նշում է, որ Եվրոպայում համանման համակարգներն արդեն գործում են: Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է մինչև 2017 թվականի ավարտը: Նման սիստեմը, որը հասանելի կլինի շուկայի բոլոր մասնակիցներին, կստեղծի եվրոպական գործող պլատֆորմերի վրա, օրինակ Global Recalls, RAPEX, RASSF և այլք:

Նշվում է նաև, որ այս համակարգը կօգնի օպերատիվորեն կապ պաշտպանել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև և կօգնի նվազեցնել վտանգավոր մթերքների տարածումը:




Լրահոս