Սույն թվականի մայիսի 11-ին և 12-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, Սրտաբանների հայկական ասոցիացիան անցկացրեց իր XI վեհաժողովը` նվիրված ասոցիացիայի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Կառլեն Ադամյանի 80-ամյա հոբելյանին:
Վեհաժողովի հիմնական զեկուցումները նվիրված էին սրտի իշեմիկ հիվանդություններին, սրտի ռիթմի խանգարումներին, զարկերակային գերճնշմանը և սրտաբանության արդի այլ հարցերին:
Վեհաժողովին մասնակցելու և ակադեմիկոս Կառլեն Ադամյանին շնորհավորելու էին եկել գործընկերներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իսպանիայից:
Կառլեն Ադամյանը Սրտաբանների Եվրոպական Միության պատվավոր անդամ է, Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ: Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով, Մխիթար Հերացու անվան մեդալով, Եվգենի Չազովի անվան ոսկե մեդալով «Սրտաբանության ասպարեզում ակնառու ձեռքբերումների համար»:
Նա ՀԽՍՀ Գիտության և տեխնիկայի բնագավառի պետական մրցանակի դափնեկիր է: