«Ելք» դաշինքի անդամներն այսօր դիմում հանձնեցին ՀՀ ԿԸՀ՝ երեկ Արարատյան մասիվում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։ Ինչպես հայտնի է՝ երեկ նրանք բարձրաձայնեցին Տարոն Մարգարյանի շտաբի անդամների կողմից ընտրակաշառքի դեպքերի մասին։
Մինչ դիմում հանձնելը, լրագրողների հետ զրուցեց դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը, ով նշեց, թե փորձում են քաղաքացիների հետ աշխատել, որպեսզի նույն արդյունքները չձևավորվեն ընտրատեղամասում։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: