«Մուրացան հոսպիտալում գտնվող տղայի վիճակում կայունացման դրական դինամիկա է նկատվում: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նա նշեց, որ արդեն տևական ժամանակ է` ինչ մյուս երկու աղջիկների վիճակը կայուն է: Նրա խոսքով, նորածին աղջիկները նաև վերականգնել են կորցրած քաշը, իսկ բժիշկներն էլ քիչ-քիչ ավելացնում են կաթի չափաբաժինը, որը խողովակների միջոցով է նրանց հասնում:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 3-ին Երևանում հնգյակ էր ծնվել՝ 1 տղա և չորս աղջիկ: Նրանցից երկու աղջիկները մահացել էին, իսկ երեք երեխաները դեռևս գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Նաիրա Հովհաննիսյան