Ապրիլի 14-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության համար կատարված աշխատանքների համար ՀՀԿ-ն ծախսել է 94 մլն 488 հազար 920դրամ:
Ընդ որում` այդ գումարները մեծամասամբ ծախսվել են գովազդային բնույթի նյութերի, եթերաժամանայի, գովազդային վահանակների վրա:
Վերջին օրերին Երևանի բոլոր բնակիչներին անձնապես նամակ էր ուղարկվում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանին: Պարզվում է՝ Երևանի բնակիչներին նամակներ ուղարկելու համար ՀՀԿ-ն «Էյջի տպարան» ՍՊԸ-ին վճարել է 3 մլն 360 հազար դրամ:
Իսկ օրինակ, ինտերնետային կայքի պատրաստման համար «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ին վճարվել է 1 մլն դրամ: