
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Բրազիլացի ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել կիսաեզրափակչի՝ «Մոնակոյի» հետ կայացած պատասխան խաղում, իսկ թուրինյան ակումբը 2:1 հաշվով հաղթանակ էր տարել:
34-ամյա Ալվեսի համար սա 3-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: