
Ռուս դերասան և երգիչ Միխայիլ Բոյարսկին Ղրիմ այցելելու պատճառով ներառվել է ուկրաինական «Խաղաղարար» տվյալների բազայի կայքում: «Սև ցուցակում» է ներառվել Ուկրաինայի պետական սահմանի ապօրինի հատման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ղրիմը շրջափակելու քաղաքականությանն աջակցելու մեղադրանքներով:
Ավելի վաղ կայքում ներառվել են Ստաս Միխայլովի, Գրիգորի Լեպսի, Յուլյա Սամոյլովայի, Դիմա Բիլանի, Իրինա Ալեգրովայի, Բաստայի և այլ հայտնիների անունները: