Հազարոտանին չգնահատված ամենահզոր հերոսներից մեկն է, ով պայքարում է մանրէների և վնասատուների դեմ: Իսկ նրանց մենք տանը դիմավորում ենք վախի ճիչերով և ոչ թե երախտիքի խոսքերով:
Նրա սարսափելի տեսքը խաբուսիկ է: Իրականում այս բազմաոտ արարածը շատ օգտակար գիշատիչ է, որը որսում է ուտիճներին և խավարասերներին և առավել վտանգավոր միջատներին:
Հազարոտանիների մենք ավելի հաճախ տեսնում ենք խոնավ վայրերում և լոգասենյակներում: Որոշները կարող են իրենց ողջ կյանքի ընթացքում գոյատևել մի տարածքում միայն, իսկ որոշներն էլ ամռանը բաց օդում են մնում, որսում են սարդերի, իսկ ցրտերի գալուն պես ներս են խուժում:
Թեև այս միջատներին անվանում են 40-ոտանի, սակայն նրանք իրականում 30 ոտք ունեն: Առջևի երկու թունավոր ժանիքները ծառայում են միջատներին որսալու համար: Սակայն մի անհանգստացեք, այդ ժանիքները չափազանց թույլ են, որպեսզի կարողանան մարդու մաշկ ներթափանցել: Մյուս բոլոր թաթերը առավելագույն արագությամբ տեղաշարժվելու և զոհերին որսալու համար են:
Այս միջատների երկարությունը 2-5 սմ է, իսկ կյանքի միջին տևողությունը 3-7 տարի է: Նրանք դեղնամոխրագույն երանգ ունեն և մուգ գծեր, որոնք մարմնի երկայնքով են տարածվում:
Ի շնորհիվ նրա մեծ ախորժակի՝ միայն մեկ հազարոտնուկը ի վիճակի է անհավանական մեծ թվով վնասակար միջատների որսալ: Իսկ դրանց շարքում մտնում են սարդերը, միջյունները, ուտիճները: Այնպես, որ եթե հաջորդ անգամ ձեր տանը կտեսնեք այս արարածներին, մի′ շտապեք սպանել դրանց: