ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմը, որը կազմվել է կիսաեզրափակիչ պատասխան խաղերի արդյունքներով: Շաբաթվա լավագույն թիմում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Սելտա»-ի հետ և դուրս եկավ եզրափակիչ՝ առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ: Իսկ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին:
Դարպասապահ. Սերխիո Ալվարես («Սելտա»)
Պաշտպաններ. Քենի Տետե, Դավինսոն Սանչես (երկուսն էլ՝ «Այաքս»), Անտոնիո Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ»):
Կիսապաշտպաններ. Պիոնե Սիստո («Սելտա»), Հենրիխ Մխիթարյան, Մարուան Ֆելայինի (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Նաբիլ Ֆեկիր, Մաքսիմ Գոնալոն (երկուսն էլ՝ «Լիոն»):
Հարձակվողներ. Ալեքսանդր Լյակազետ («Լիոն»), Կասպեր Դոլբերգ («Այաքս»):