
«Ելք» դաշինքը քայլերթ է սկսել Լամբադա կամուրջից դեպի ԿԸՀ, իսկ մինչ այդ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այսօր հայտնաբերված փաստերին, ըստ որի ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք է բաժանվում:
Նա նշեց, թե ապացույց ունի, որ ոստիկանությունը զբաղվում է Տարոն Մարգարյանի համար ձայներ հավաքելով: «Ես ասել եմ, որ սա ընտրակաշառքապետություն է», – նշեց նա:
Նա անդրադարձավ նաև ՊՊԾ գնդի անդամների անուններով ցուցակին` հայտարարելով, թե նման հրահանգ կարող էր տալ միայն Վլադիմիր Գասպարյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: