
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնն առաջին պաշտոնական ուղևորությունը կկատարի դեպի Գերմանիա: DW.com-ը հաղորդում է, որ կանցլեր Անգելա Մերկելը Մակրոնին Բեռլինում անհամբերությամբ սպասում է մայիսի 15-ին:
Մերկելը ցանկանում է Ֆրանսիայի ապագա նախագահին նոր ներդրումային ծրագիր առաջարկել, ինչպես նաև քննարկել եվրոգոտու ամրապնդման հետագա միջոցները:
Հավելենք, որ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի ղեկավարի պաշտոնը Մակրոնին կփոխանցի մայիսի 14-ին կայանալիք երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ: