Մենք գնում ենք պատրաստվելու Տարոն Մարգարյանի հետ բանավեճին: «Ելք»-ի քայլերթից հետո նման հայտարարությամբ հանդես եկավ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, թե բանավեճը տեղի կունենա այսօր` 22:00-ին` Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Հասկանալու համար` Տարոն Մարգարյանը ընդունե՞լ է բանավեճի հրավերը, դիմեցինք Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին, ով նշեց, որ բանավեճի մասին իր տեսակետը Տարոն Մարգարյանը վաղուց հայտնել է և իր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: