Մենք ոչ մեկին ոչ նաղդով, ոչ նիսյայով ընտրակաշառք չենք խոստացել։ Այդ մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Կարողացանք մեր ծրագրերը ներկայացնենք ընտրողներին։ Հույս ունենք, որ ընտրությունները կանցնեն հանգիստ, հանդարտ, ժողովրդավարական մթնոլորտում»,-նշեց Շարմազանովը:
Դիտարկմանը, թե «Ելք» դաշինքը եւ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ ահազանգեր են ներկայացրել ընտակաշառք բաժանելու մասին, Շարմազանովը պատասխանեց.
«ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարում է, թե ընտրակաշառքների մասին բոլոր մեղադրանքները սուտ են։ Մենք ոչ մեկին ոչ նաղդով, ոչ նիսյայով ընտրակաշառք չենք խոստացել»: