Խորհրդարանական ընտրություններում չկարողանալով հաջողության հասնել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը անցավ ընդհատակ, կարելի է ասել՝ մասնատվեց. դաշինքի առաջնորդները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը, մեկնեցին երկրից:
Մինչ այդ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերը եւ անհատները կփարատեն իրենց խորը հիասթափությունը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ այդ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերն անգամ մտածում են ինքնալուծարման մասին, հատկապես այդ փուլում է գտնվում «Ժառանգություն» կուսակցությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք այնքան հիասթափված են, ուժասպառ են եղել, որ մտադիր են ինքնալուծարվել, հարցը լսելով՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես քաղաքական արձակուրդում եմ, որեւէ հարցի չեմ պատասխանում»: Ըստ էության Մարտիրոսյանը ո՛չ հերքեց եւ ո՛չ էլ հաստատեց տեղեկությունները: