Մոտ օրերս լրանում է «Իգլայի» գործով կալանավորված անձանց 2-ամսյա նախնական կալանքի ժամկետը, եւ ըստ էության այս օրերին ազգային անվտանգության ծառայությունը գործով անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու համար կրկին միջնորդություն պետք է ներկայացնի դատարան:
Բայց այս անգամ ազգային անվտանգության քննիչները պետք է այնպիսի հիմնավոր ապացույցներ ներկայացնեն դատարան, որի արդյունքում կալանավորված անձանց խափանման միջոցը չփոխվի, նրանք շարունակեն մնալ կալանքի տակ:
Ինչպես հայտնի է՝ այս գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ներկայացվել են կողմերին, սակայն վերջիններս որեւէ ապացույց չեն գտել, որ կապ ունեն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ «9M39» հրթիռ հետ:
Ինչպես հայտնի է՝ աղմկահարույց այս գործով կալանավորված են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը եւ եւս մեկ անձ, որի անունը ԱԱԾ դեռեւս գաղտնի է պահում: