«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ ընտրակաշառք բաժանողներից մեկը Սեդրակ Առուստամյանի դուստրն է եղել՝ Նորա Առուստամյանը: Խոսքը գնում է մոտ 250 միլիոն դրամի մասին: Նորա Առուստամյանը վստահ է եղել, որ մոտ 15 հազար ձայն է բերելու իրեն և դաշինքին, սակայն մարդիկ փողը վերցրել են, բայց ուրիշին են ընտրել:
Արդյունքում՝ Առուստամյանը հավաքել է ընդամենը 4789 ձայն: Սակայն հիմա Գագիկ Ծառուկյանը համառորեն ուզում է, որ ԱԺ գնա հենց իր մտերիմ Սեդրակի դուստրը, քանի որ մտերմությունից զատ, ամենաշատ գումարը հենց նա է ծախսել: Ինչ վերաբերում է դաշինքի մյուս թեկնածուներին, ապա նրանք այդքան գումար չեն վերցրել Ծառուկյանից քարոզչության համար, և դա է պատճառը, որ նրանցից որոշները, այդ թվում և Խաչիկ Մանուկյանը համառում է մինչև վերջ պահել իր մանդատը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: