Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը: Ըստ պաշտոնական տվյալների՝ մայիսի 1-ի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 37.4 մլն դոլար: Տարեսկզբի համեմատ՝ այս թիվն ավելացել է 95.3 մլն դոլարով, իսկ ահա միայն Կարեն Կարապետյանի վարչապետության այս կես տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը փաստացի ավելացել է 552.5 մլն դոլարով: Նկատենք, որ այդ գումարի առյուծի բաժինը կառավարության պարտքն է՝ 5 մլրդ 514,3 մլն դոլար, մինչդեռ ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի՝ կառավարության պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ 60 տոկոսը: 2016թ. Հայաստանի՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 10.5 մլրդ դոլար, իսկ միայն կառավարության պարտքը մայիսի 1-ի դրությամբ կազմում է ՀՆԱ 52,8 տոկոսը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս