ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում մայիսի 9-ին տեղի ունեցած ուժգին քամու արդյունքում բնակիչները մեծ վնասներ են կրել: Այս մասին ,Ժողովուրդե-ը տեղեկացավ Բերդի բնակիչներից: Նրանց պատմելով՝ հիմնականում վնասվել են քաղաքի սեփական տների եւ բազմաբնակարան շենքերի տանիքներն ու պատուհանները:
Մենք տեղեկացանք նաեւ, որ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը դիմել է մարզպետարան եւ խնդրել է համապատասխան մասնագետներ ուղարկել` վնասների չափը ճշտելու համար, որպեսզի հետագա հնարավոր փոխհատուցման հետ կապված խնդիրներ չծագեն:
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանը ,Ժողովուրդե-ի հետ զրույցում հայտարարեց, որ մարզպետարանի կողմից հանձնաժողով է ստեղծվել, որոնք վնասները կհաշվարկեն, կհաշվառեն: ,Ուժեղ քամիներից վնասվել են բնակելի տների եւ բազմաբնակարան շենքերի տանիքներ: Կարգը հետեւյալն է` պետք է դրա համար ստեղծված հանձնաժողովը ճշտի վնասների չափը եւ այն ուղարկի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, ապա ՀՀ կառավարություն: Հնարավոր է՝ աջակցեն մարդկանց, տեսնենքե,- տեղեկացրեց մարզպետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ափինյանը:
Իսկ ահա Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը ,Ժողովուրդե օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ վնասները հաշվարկող հանձնաժողովը դեռ չի ավարտել աշխատանքները: ,Այն ընթացքի մեջ է: Հիմնականում վնասվել են տանիքները, բնակարանների ապակիներն են կոտրվել: Նաեւ ուժգին քամու պատճառով տանիքի շիֆրն է ընկել մի ավտոմեքենայի վրա եւ վնասել այնե, – իրավիճակը ներկայացրեց Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը: Մեզ մնում է հուսալ, որ կառավարությունը իսկապես կփոխհատուցի սահմանամերձ Բերդի բնակիչների վնասները:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ