ՖՈՏՈ. Ի՞նչ անակնկալ է սպասվում Սիլվա Հակոբյանի եւ Արամեի երկրպագուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում երգչուհի Սիլվա Հակոբյանն ու Արամեն իրենց երկրպագուներին կներկայանան նոր դուետով. երգը հայրենասիրական է, այն կոչվում է «Հայաստան, Արցախ եւ Սփյուռք»: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Սիլվա Հակոբյանի պրոդյուսերը` Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով` Սիլվան այնքան նոր երգ ունի, որ «հաշիվը կորցրել է», պարզապես ժամանակի սղության պատճառով չի հասցնում դրանք կյանքի կոչել. «Նոր ենք վերադարձել համերգային մեծ շրջագայությունից, հասցրել ենք լինել Իսպանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ այլ երկրներում»,-ասաց պրոդյուսերը:

Մեր այն դիտարկմանը, թե տպավորություն է, որ Սիլվան ընկել է գումար վաստակելու հետեւից եւ աչքաթող է անում հայաստանյան հանդիսատեսի հետ կենդանի կապը պահելու հանգամանքը, Հ. Հակոբյանը հակադարձեց. «Ի՞նչ պետք է անենք, որ կապը պահենք: Այսօր օնլայն տիրույթում հնարավոր է շփվել երկրպագուների հետ, իսկ եթե խոսքը կենդանի կատարումների մասին է, ասեմ` եթե զգանք, որ դրանց պահանջարկը Հայաստանում կա, անպայման համերգներ կկազմակերպենք»:

«Այսինքն` Սիլվա Հակոբյանը Հայաստանում պահանջարկ չի վայելո՞ւմ»,-հարցրինք մենք, ինչին ի պատասխան` պրոդյուսերը նշեց. «Մենակ Սիլվան չէ, Դուք որեւէ մեկին լսե՞լ եք, որ Հայաստանում համերգ տա»: Մենք հիշեցրինք, օրինակ, Էրիկի երեւանյան մենահամերգի մասին. «Էրիկն առաջին անգամ էր մենահամերգով ներկայանում, պետք է դա աներ, իսկ մենք, կրկնում եմ, եթե զգանք համերգի պահանջարկը կա, կյանքի կկոչենք այն»,-ասաց նա` հավելելով, որ մյուս տարի, օրինակ, հնարավոր է` Սիլվան մենահամերգներով հանդես գա Երեւանում, Մոսկվայում, ապա` Լոս Անջելեսում:

Պրոդյուսերը, շարունակելով խոսել առաջիկա ծրագրերի մասին, նշեց, որ մինչեւ մայիսի վերջ Սիլվան կներկայանա նոր տեսահոլովակով, որը կնկարահանվի Սոչիում: «Սիրո աստղ» անունը կրող երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս