Այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից ստացված տրանսֆերտների ներհոսքն ավելացել է 50 մլն դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 52 մլն 984 հազար դոլար: Նկատենք, որ անցած տարվա մարտի համեմատ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 14 մլն 890 հազար դոլարով: Իսկ ահա Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը մարտ ամսին կազմել է 17 մլն 624 հազար դոլար, որը այս տարվա փետրվարի համեմատ էլի 176 հազար դոլարով ավելացել է:

Եթե եռամսյակային կտրվածքով դիտարկենք, ապա այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 99 մլն 71 հազար դոլար, որը անցած տարվա եռամսյակի համեմատ ավելացել է մոտ 50 մլն դոլարով: Այսինքն՝ անցած տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 50 մլն 504 հազար դոլար: Ըստ տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի՝ վերջին ամիսներին Ռուսաստանում նկատվում է որոշակի կայունություն, ինչով էլ հենց պայմանավորված է աճը, ինչը սակայն դեռ չի հասել նախաճգնաժամային մակարդակին։ «Հաշվի առնելով, որ նախորդ տարի զգալի անկում է եղել, այս տարվա 50 մլն դոլարի աճը այդքան էլ մեծ չէ։ Հիշենք, որ մի քանի տարի առաջ տրանսֆերտների տարեկան ծավալը անցնում էր 2 մլրդ դոլարը»,- նկատեց տնտեսագետը:




Լրահոս