Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Փարիզին առաջարկել է համատեղ ներկայացուցչություններ ստեղծել Եվրոպական հանձնաժողովում և միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև ընդհանուր բյուջե եվրագոտու երկրների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»ն, սոցիալդեմոկրատ Զիգմար Գաբրիելի առաջարկությունների համաձայն` ընդհանուր ներդրումներ պետք է իրականացվեն գիտության, ճանապարհային ենթակառուցվածքում և օնլայն ցանցում:
Ընդհանուր բյուջե սահմանելու մասին առաջարկով ելույթ է ունեցել Գերմանիայի կանցլերի թեկնածու, Գերմանիայի սոցիալդեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը: Նա նշել է, որ Եվրոխմբի պետությունները պետք է ընդհանուր խնդիրներ լուծեն, այդ իսկ պատճառով համատեղ ֆինանսական բյուջեն իմաստ ունի: