Ինդոնեզայի Սերամ կղզու ափ է նետվել անհայտ կենդանու դի, որի երկարությունը կազմում է 15մ: Դիակը քայքայվել է և ափի մոտակայքի ջուրը դարձրել է կարմիր գույն:
Դին հայտնաբերել է տեղի բնակիչ: Նա կարծել է, թե այն կործանված նավակ է: Այնուհետև, երբ լուսանկարները տարածվեցին համցանցում, մարդիկ սկսեցին կարծիքներ հայտնել, որ այս կենդանին կաղամար է կամ կաշալոտ:
Հաղորդվում է, որ մի խումբ ծովային գիտնականներ արդեն ծրագրել են վերցնել նմուշներ կենդանիների հյուսվածքներից՝ որոշելու, թե ինչ ձուկ է այդ կենդանին:
Փորձագետը, որի հետ կարողացել են խոսել, ասել է, որ, ամենայն հավանականությամբ, այս խորհրդավոր դիակը բեղավոր կետ է: Այս ջրերում կալմարներ չեն լինում:
Մինչ իշխանությունները որոշում են, թե ինչ անել այս դիակի հետ, տեղի բնակչությունը ցանականում է, որ այն արագ վերացնեն: