Ռոստովի շրջանի գյուղերից մեկում դաժան ծեծի դեպք է գրանցվել: Ազգային պատկանելիությունից ելնելով ագրեսիայի դրսևորումը, ՌԴ-ի բնակիչների դեպքում, նորություն չէ, գրում է privet-rostov.ru-ն՝ խոսելով օրեր առաջ այնտեղ հայերին դաժան ծեծի ենթարկելու մասին:
Կայքը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել՝ մինչ Հաղթանակի օրը: «Կարեն անունով տղամարդն իր մեքենայով պատվեր էր առաքում, իսկ առաքման վայրի կողքին ժամանակ էին անցկացնում խմած տղամարդիկ: Նրանց դուր չի եկել հայի արտաքինը և սկսել են ազգային պատկանելիության համար վիրավորական արտահայտություններ հնչեցնել: Որոշ ժամանակ Կարենին հաջողվել է զսպել էմոցիաները, սակայն պատասխանել է հայհոյանքով: Պատասխանը չի ուշացել. 15 մարդ հարձակվել են տղայի վրա և սկսել են հարվածել՝ նաև դանակով: Տղան հասցրել է զանգահարել հորը:
Երբ հաշմանդամ հայրը եկել է, խումբը սկսել է հաշվեհարդար տեսնել նաև նրա հետ: Երկու տուժածներն էլ գտնվում են հիվանդանոցում»,-գրում է կայքը:
Հոդվածի ավարտին մեջբերված է ոստիկանության հաղորդագրությունը, որը հաստատում է նման դեպքի առկայությունը՝ նշելով, որ հետաքննություն է անցկացվում: