«Տարբեր տեղերից տարել եմ «Մերսեդեսի» զապչաստ-մապչաստ, էլի». թանկարժեք մեքենաների սիրահարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը ներկայացնում է ավտոպահեստամասերի գողությունների հերթական դեպքերի մասին: Ըստ այդմ,  աշխատակիցները տեղեկություններ են ստացել, որ Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչ Կարեն Ա.-ն մեքենաներից ավտոպահեստամասերի գողություններ է կատարում։

Ստացված տեղեկություններն իրացնելով ապրիլի 28-ին նրանք Կարեն Ա.-ին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Վերջինս նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել և բացատրություն է տվել, որ   ապրիլին, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված մեքենաներից մոտ երկու տասնյակ գողություններ է կատարել. «Դե տենց գողություներ եմ էլի արել, տարբեր տեղերից տարբեր տեղերից տարել եմ «Մերսեդեսի» զապչաստ-մապչաստ, էլի»:




Լրահոս