
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն կարող է կարիերան շարունակի Միլանի «Ինտեր»-ում: «Sky Sport Italia»-ն հայտնում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է իսպանական ակումբի հետ և նա արդեն բանակցել է միլանցիների ղեկավարության հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանը կարիերան կարող է շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում կամ Չինաստանում: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Պեպեն մասնակցել է 13 հանդիպման, խփել երկու գնդակ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: