
Ուղևորատար գնացքը Սալոնիկիի մոտակայքում դուրս է եկելգծերից և բախվել բնակելի տան, կան վիրավորներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ նախնական տեղեկությունների, գնացքում 100 մարդ է եղել: Գծերից դուրս են եկել հինգ վագոն, որից հետո գնացքը բախվել է բնակելի տան։
Նշենք, որ գնացքը Աթենքից Սալոնիկի էր ուղևորվում։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։