Երևանի քաղաքապետի թեկնածուներից ամենաշուտն իր քվեարկությունը կատարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն ազատության:
Փոստանջյանի խոսքով՝ այլևս ուժ և ժամանակ չկա ևս մեկ անգամ անցնել ընտրակեղծարարության միջով:
«Ես հավատում եմ իմ ուժերին նաև մեր ժողովրդին, մենք ունենալու ենք աննախադեպ հաղթանակ, որը կարող ենք ստեղծել միասին այսօր: Այդ պատճառով կոչ եմ անում մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամաս և անցնցում մերժել այս իշխանություններին»,-նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում: