
Սահմանված կարգով և ժամկետով առավոտյան ժամը ութին բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Այս մասին նշել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նշել է, որ ընտրությունների կազմակերպման նպատակով կահավորվել է 474 ընտրական տեղամաս: «Բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են», – նշեց Մուկուչյանը: