
«Չեմ տեսել, լսել եմ»: Այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով «Ելք» դաշինքի կողմից հրապարակած այն փաստաթղթերի մասին, ըստ որոնց ոստիկանները ձայներ են բերում Տարոն Մարգարյանի համար, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Խոսելով «Ելք» դաշինքի կողմից ընտրակաշառքների մասին բարձրաձայնումներին` վարչապետն ասաց. «Կարծում եմ տարեցտարի մեր ընտրություններն ավելի արդար և թափանցիկ են դառնում: Բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի դեպքեր լինում են, բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է: Իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, մենք մի նյութով, մի թղթով եզրակացություն ենք անում, եկեք սպասենք տեսնենք` իրավապահները ինչ կասեն»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: