«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ներկայացրել է ժամը 10:00-ի դրությամբ Երևան քաղաքի տարբեր ընտրատեղամասերում գրանցած խախտումները: Նշվում է, որ արձանագրված խախտումները հիմնականում կապված են եղել քվեարկության սենյակի սխալ կահավորման, օգնության կարգի խախտման հետ:
2/12 08:30:00 Դիտորդի լիազորությունների խոչընդոտում
Վարտդգեզ Լիվանի Գասպարին 14.05.2017թ. գտնվել է թիվ 9/23 տեղամասում որպես դիտորդ: ժամը 8:30-ի սահմաններում տեխնիկական սարքի մասնագետը, հարվածել է Գասպարիի տեսախցիկին, օբյեկտիվը հեռացրել իր ուղղությունից՝ այդպիսով խոչընդոտելով դիտորդի նկարահանմանը: Դիտորդը նկարել է մասնագետին, առկա է տեսագրություն:
2/12 09:38:00 Վիճակահանության կարգի խախտում
«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ դիտորդ Նինա Հարությունյանը նկատել է, որ հանձնաժողովի անդամների վիճակահանության կարգը խախտվել է, քանի որ այն տեղի է ունեցել հանձնաժողովի անդամներից մեկի բացակայությամբ։