
Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2017 թվականի մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է շուրջօրյա ռեժիմով:
Վաղ առավոտից աշխատում են աշխատանքային խումբը և արագ արձագանքման ստորաբաժանումը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116 100 հեռախոսահամարներով:
Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել այս հեռախոսահամարներով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ