Այսօր թիվ 9/47 ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքն օրեցօր գեղեցկանում է: «Ես շատ ուրախանում եմ, որ տարեցտարի բարեկարգվում են պուրակները, այգիները», – նշեց նա:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին` նա նշեց. «Գիշերը անդորր է եղել, երեկ ցերեկը եղել է որոշակի լարում»:
Մանրամասները` տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան