Նախնական տվյալներով, Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ավագանու ընտրությանը մասնակցել է 94 256 որը կազմում է 11,19 տոկոսը: Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Ստորև ներկայացնում ենք ընտրությանը մասնակցողների թիվը՝ ըստ վարչական շրջանների.
Ավան – 17,40%
Արաբկիր – 8,67%
Դավթաշեն – 12,03%
Էրեբունի -12,15%
Կենտրոն – 8,32%
Մալաթիա – Սեբաստիա 9,91%
Նոր Նորք -10,38%
Նորք Մարաշ – 12,42%
Շենգավիթ – 14,92%
Քանաքեռ – Զեյթուն 7,63%
Հիշեցնենք, որ այսօր Երևանում ավագանու ընտրություններ են անցկացվում:
Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով, 474 ընտրական տեղամաս:
Երևանի քաղաքապետի թեկնածուները 3 են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի»):