ՖՈՏՈ. Ի՞նչն է Ամերիկյան համալսարանի ուսանողին դրդել դանակի բազմաթիվ հարվածներ հասցնել ծնողներին, ապա ինքնասպանության փորձ կատարել. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մայիսի 13-ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Կարապետ Ուլնեցու փողոցում հայտնաբերվել է վիրավոր քաղաքացի՝ մեքենայի վրա ընկած:

Ավելի ուշ 2-րդ շենքի բնակարաններից մեկում և դրան կից միջանցքում արյան հետքեր են նկատվել:

Վիրավոր քաղաքացին 21-ամյա Վլադիմիր Կանջինյանն էր: Բնակարանում իրավապահները հայտնաբերել են նրա ծնողներին՝ Սուրիկ Կանջինյանին և Գայանե Մազինյանին՝ անգիտակից վիճակում, արյան մեջ թաթախված:

Ի սկզբանե խոսվեց այն մասին, որ երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել մոտ 50 տարեկան ծնողներին, ապա փորձել ինքնասպան լինել՝ պատշգամբից ցած նետվելու միջոցով:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ երեքն էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել: Ծնողների վիճակը ծայրահեղ ծանր է, որդունը՝ միջին ծանրության:

Դեպքի վայրում ArmLur.am-ի թղթակցին տուժածների հարևանները վստահաբար ասացին,  որ Կանջինյաններն ամենապարկեշտ և օրինակելի ընտանիքներից մեկն են. կատարվածը ապշեցրել է բոլորին:

Հարևաններից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, հայտնեց, որ 21-ամյա Վլադիմիր Կանջինյանը գերազանց սովորում է Ամերիկյան համալսարանում, ծնողները՝ բարձր պաշտոններ են զբաղցենում տարբեր հիմնարկներում:

Երեկ դեռևս անհայտ հարցի շուրջ ընտանիքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով որդին, ըստ նախնական վարկածի, դանակահարել է ծնողներին ու փորձել իր կյանքին վերջ տալ:

«Բոլորս ուղղակի զարմացած ենք: Ինչպե՞ս կարող էր այդ ընտանիքում նման բան տեղի ունենալ: Ի՞նչ հարցի շուրջ վիճաբանությունը Վլադիմիրին կարող էր նման քայլի դրդել… Շատ ափսոս… Հիմա բժիշկները ոչ մեկի կյանքի համար հույս չեն տալիս»,- ներկայացրեց հարևանուհիներից մեկը:

Պարզեցինք նաև, որ Վլադիմիր Կանջինյանը ամուսնացած քույր ունի:
Ի դեպ, նախօրեին ևս այս նույն շենքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: 3-րդ հարկի բնակիչներից մեկը պատշգամբից նետվելու միջոցով ինքնասպան է եղել: Այսօր նրա հուղարկավորության արարողությունն է:

Տաթև Հարությունյան




Լրահոս