Կոնդում տասնյակ քաղաքացիներ այցելում էին ՀՀԿ շտաբ, դուրս գալիս գումարով. «Ազատություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտից Կոնդ թաղամասում տասնյակ քաղաքացիներ ընտրատեղամաս գնալուց առաջ անձնագրերով, մի խումբ մարդկանց ուղեկցությամբ այցելում էին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբ:

Մոտ 15 րոպե «Ազատություն»-ը նույնպես հերթապահում էր շտաբի դիմաց, և երբ մեր թղթակիցը նկատեց, որ նրանցից մի քանիսը դուրս են գալիս գումարով, մտավ ներս, ու սկսվեց իրարանցում, ներսում գտնվողները արագ հավաքեցին փաստաթղթերը: Նրանցից մեկի ձեռքին մեծ քանակությամբ 5 հազար դրամանոցներ էին, «Ազատության» թղթակցին նկատելով՝ այդ տղամարդը թղթադրամներն անմիջապես ծալեց, դրեց պայուսակի մեջ ու վազելով դուրս եկավ շտաբից:

Շտաբում հավաքված մյուս քաղաքացիները նույնպես արագ հեռացան, հետո շտաբում գտնվող Սոնյա Եղյանը, ով, ի դեպ, Հանրապետականի ավագանու ցուցակով թեկնածու է, ասաց, որ ինքն է շտաբի լիազոր ներկայացուցիչը և որևէ գումար չի տեսել, շտաբում գումար չեն բաժանում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը` «Ազատության»:




Լրահոս