Ինչպես կարող է այս իշխանության օրոք ինչ որ բան կարգին ընթանալ. ՀԱԿ վարչության քարտուղարը` ընտրությունների ընթացքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ վարչության քարտուղար Սամվել Աբրահամյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ հետեւում է ավագանու ընտրություններին, սակայն այս պահին դեռեւս վաղ է գնահատական տալ, թե ինչպես է այն ընթանում:

«Ես հիմա չեմ կարող գնահատական տալ, որովհետեւ հետեւել եւ պրոցեսի մեջ լինել, դրանք տարբեր են: Իսկ ինչ վերաբերվում է նորմալ ընթանալուն կամ չընթանալուն, ինչպես կարող է այս իշխանության օրոք ինչ որ բան կարգին ընթանալ»,- նկատեց Աբրահամյանը:

Նա նաեւ նշեց, որ դեռ չի մասնակցել ավագանու ընտրություններին, բայց կմասնակցի: «Այո, մասնակցելու եմ, բայց չեմ նշի, թե ում եմ տալու իմ ձայնը: Բայց Հանրապետական թեկնածուին հաստատ չեմ քվեարկելու»,- փոխանցեց ՀԱԿ վարչության քարտուղարը: Իսկ ահա ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես չի հետեւում ավագանու ընտրությունների ընթացքին:




Լրահոս