Ինչպես հայտնի է` այսօր Երևանում տեղի են ունենում Երևանի ավագանու ընտրությունները:
ArmLur.am-ը Մարդու իրավունքների պաշտպանի լրատվության ծառայությունից փորձեց պարզել, թե մինչ ժամը 14:00-ն ահազանգեր եղել են, թե ոչ:
Ի պատասխան մեր հարցադրմանը լրատվության ծառայությունից հայտնեցին, որ ահազանգեր եղել են, սակայն դրանց թիվը էապես մեծ չէ:
Նրանց փոխանցմամբ քիչ հետո կներկայացնեն ամփոփ տվյալներ ահազանգերի վերաբերյալ: