
Արդեն հայտնել ենք, որ Երեւանի Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում քիչ առաջ քաշքշուկ է տեղի ունեցել: Ոստիկաններն ուժով դուրս են հանել քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին, որն այնտեղ էր՝ պահանջելով բացել դարակները, որտեղ ընտրակեղծարարության վերաբերյալ փաստեր կան:
Ոստիկանության աշխատակիցները փորձել են բռնի ուժով բերման ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդին, սակայն, չեն կարողացել, դրա փոխարեն բերման են ենթարկել նրա դստերը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Զարուհի Փոստանջյանի դստերը արդեն ազատ են արձակել, իսկ Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է մամուլի ասուլիսով հանդես գալ: