Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբերից մի քանիսում արդեն սկսվել է գինարբուքը : ArmLur.am-ի թղթակիցները նման փաստի ականատես են եղել Վարդանանց 5 ա հասցեում գտնվող շտաբի մոտ. անդամները` հիմնականում տղամարդիկ, հարբած վիճակում ուղղորդում են թաղի բնակիչներին:
Երբ մեր թղթակիցը փորձել է իմանալ մոտակա ընտրատեղամասի տեղը, վերջիններս սկսել են լեզվակռվի բռնվել:«Հանգստացեք որեւէ բան չկա, քեֆները մի քիչ լավ է, ոչինչ, ներեք իրենց», – փորձել է հանգստացնել շտաբի անդամներից մեկը, երբ տեսել է, որ իրավիճակը թեժանում է:
Ի դեպ նշենք, որ վաղ առավոտից այստեղ մարդիկ են հավաքվում, մտնում են շտաբ ու դուրս գալիս: