
Երեւանի Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում այսօր քաշքշուկ էր տեղի ունեցել: Ոստիկաններն ուժով դուրս են հանել քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին, որն այնտեղ էր՝ պահանջելով բացել դարակները, որտեղ ընտրակեղծարարության վերաբերյալ փաստեր կան:
Ոստիկանության աշխատակիցները փորձել են բռնի ուժով բերման ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդին, սակայն, չէին կարողացել, դրա փոխարեն բերման են ենթարկել նրա դստերը, իսկ ավելի ուշ ազատ արձակել:
Կատարվածի շուրջ մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: