
Արդեն հայտնել ենք, որ այսօր Երեւանի Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում լարված մթնոլորտ էր:
Ոստիկանների ու քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի միջև քաշքշուկ էր տեղի ունեցել: Ոստիկանները ուժով դուրս են հանել Փոստանջյանին, ով պահանջում էր նրանց բացել դարակները, որտեղ ընտրակեղծարարության վերաբերյալ փաստեր կան:
Սակայն չկարողանալով Փոստանջյանին բերման ենթարկել, ոստիկանները բերման են ենթարկել նրա դստերը ` Լիլիթին:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը:
Տեսանյութը` «Ազատության»: