Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ից ներքին հրահանգ է իջեցվել Տարոն Մարգարյանի նախընտրական ենթաշտաբերին` հեռացնել ճակատային ցուցապաստառները: Բանն այն է, որ ցուցապաստառները գրավում են լրագրողների եւ մրցակից թեկնածուների ուշադրությունը, եւ հնարավոր է`վերջիններս այնտեղ դարանակալելով նկարահանեն, թե ինչպես են ընտրողներին գումարներ տալիս կամ ցուցակներով «աշխատում»:
Ու հիմա ցուցապաստառները հանելով, ՀՀԿ-ում որոշում է կայացվել գործել առավելագույնս քողարկված, որպես մասնավոր տարածքներ, որպեսզի հնարավոր լինի նաեւ արգելել օտարների մուտքը շտաբեր:
Արդեն Ավանի, Նոր Նորքի, Էրեբունի ենթաշտաբերից մի քանիսը «պաստառազերծվել» են: