
Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի շուրջ ArmLur.am-ը զրուցեց «Ելք» դաշինքի վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ:
«Որպես ՀՀ քաղաքացի կարող եմ ասել, որ ցավում եմ, որ ոստիկանությունը այս օրերին վերածվել է Հանրապետական կուսակցության՝ Տարոն Մարգարյանի թիկնապահների»,-ասաց նա: