Մուտք են գործել ընտրական շտաբ` սոսկ կասկածների հիմքով. Տիգրան Մուկուչյանը` Զարուհի Փոստանջյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

Տիգրան Մուկուչյանի կարծիքով՝  դրանք գործողություններ են, որոնք, ըստ էության, իրենց իրենցով  ուղղված են խախտելու այլոց պասիվ ընտրական իրավունքի իրականացումը, որովհետև այդպես ուղղակիորեն մուտք են գործել ընտրական շտաբ `սոսկ կասկածների հիմքով:

«Երեկ ականատեսը եղանք, մի տեղամասային կենտրոնում տեղի էր ունեցել սեյֆի տեղաշարժի, որը տեսախցիկները ֆիքսել էին, և գիշերը այնտեղ էր տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղամասային հանձնաժողովի նախագահը, այդ թվում ներկայացուցիչներ՝ «ԵԼՔ»-ից և «Երկիր Ծիրանի» կուսակցությունից»,-հավելեց նա:

Ըստ նրա՝ Դրանք գործողություններ էին միտված խոչընդոտելու այլ կուսակցության կողմից իր իրավունքների իրականացմանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս