Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.52%

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախնական տվյալներով մինչև ժամը 17:00-ն Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 290 737 ընտրող, որը կազմում է 34,52 տոկոսը: Այս մասին ԿԸՀ-ում հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

Ստորև ներկայացնում ենք ընտրությանը մասնակցողների թիվը՝ ըստ վարչական շրջանների։

Աջափնյակ վարչական շրջանում 84 522 ընտրության իրավունք ունեցող քաղաքացուց ընտրության են գնացել 32 538 կամ 38,50 %

Ավան վարչական շրջանում՝ 39 848 ընտրողից` մասնակցել է 18 616 ընտրող կամ 46, 72%

Արաբկիրում 95 573 ընտրողից մասնակցել է 31 268 ընտրող կամ 32,72 %

Դավթաշենում 32 356 ընտրողից մասնակցել է 11 637 ընտրող կամ 35,97%

Էրեբունի վարչական շրջանում 93 154 ընտրողից մասնակցել է 32 569 ընտրող կամ 34,96%

Կենտրոնում 95 855 ընտրողից մասնակցել է 30 166 ընտրող կամ 31,47 %

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 107 779- ընտրողից ընտրության գնացել է 29 752, կամ 27,60 %

Նոր-Նորք վարչական շրջանում 100 481 ընտրողից մասնակցել է 33 939 կամ 33,78 %

Նորք Մարաշ վարչական շրջանում 10 700-ից մասնակցել է 4508 ընտրող, կամ 42,13 %

Նուբարաշենում 8133 ընտրող մասնակցել է 3580 ընտրող, կամ 44,02 %

Շենգավիթ վարչական շրջանում՝ 114 935 ընտրողից մասնակցել է 46 237 կամ 40,23 %

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 58 811 ընտրողից ընտրության է գնացել 15 927 քաղաքացի կամ 27,08 %:

Հիշեցնենք, որ Այսօր Երևանում ավագանու ընտրություններ են. մայրաքաղաքում ձևավորված է 10 տարածքային ընտրական հանձնաժողով, 474 ընտրական տեղամաս:

Երևանի քաղաքապետի թեկնածուները 3 են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի»):




Լրահոս