«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ընթերցեց իրենց ազգային դիմադրության բանաձևը՝ ուղղված ժողովրդին, ըստ որի՝ առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է սոցիալական շերտերի լայն ներգրավմամբ ստեղծել ազգային դիմադրության շարժում, որի խնդիրն է՝ ապօրինի գործող իշխանության տապալումը, քաղաքական մենաշնորհի տապալումը, օրինական իշխանության հաստատումը, որի հիմքում դրված են հակակշռող մեխանիզմներ։
Ըստ Զ.Փոստանջյանի՝ ազգային դիմադրության շարժումը չի ընդունում 2015 թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին ճանաչում է որպես ոչ օրինական, և նրանց դեմ սկսում է քրեական հետապնդման գործընթաց։
Փոստանջյանը հրապարակեց նաև իրենց քաղաքական պլատֆորմի մյուս դրույթները և նշեց, որ իշխանության կյանքը վերածվելու է դժոխքի, Տարոն Մարգարյանը մի օր հանգիստ չի ապրելու։